Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարևորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը:

Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ․ երեկ էլ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հանդիպել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG