Մատչելիության հղումներ

Բայդենի երդմնակալության զգալի մասը հեռավար է անցկացվելու


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողության մի զգալի մասը հեռավար կանցկացվի՝ COVID-19-ի համավարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական երդմնակալությունը նախապատրաստող կոմիտեի անդամներին։

Գործակալության փոխանցմամբ` Բայդենի և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսի երդման արարողությունները կկայանան Կապիտոլիումի աստիճաններին։ Դրա հետ մեկտեղ, սակայն, արարողության կազմակերպիչները մտադիր են զգալիորեն կրճատել հանդիսատեսի թիվը, չի բացառվում նաև, որ երդմնակալությանը հաջորդող պաշտոնական ընդունելության մասնակիցները ստիպված լինեն սոցիալական հեռավորություն պահպանել։

Բայդենի թիմի անդամների գնահատմամբ` նորընտիր նախագահի երդմնակալությունը մեծապես հիշեցնելու է Դեմոկրատական կուսակցության՝ ամռանը կայացած համագումարը, որը հիմնականում հեռավար կարգով էր ընթացել։

XS
SM
MD
LG