Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորեց Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, արխիվ

ԱՄՆ նախագահական ընտրություններից վեց շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց դեմոկրատական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։

Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը Բայդենին դիմել է հատուկ ուղերձով, որում ասվում է, թե «երկու երկրները պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները և աշխատեն աշխարհի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների կարգավորման վրա»:

Պուտինը Բայդենին հաջողություն է մաղթել և ուղերձում նշել է, որ պատրաստ է համագործակցել նրա հետ:

Երեկ ԱՄՆ Ընտրիչների կոլեգիայի անդամներից 306-ը Բայդենի օգտին է քվեարկել, իսկ 232-ը՝ Թրամփի օգտին: Հաղթանակի համար պահանջվել 270 գումարած 1 քվե:

Պաշտոնական Մոսկվան նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի քանի առիթներով ընդգծել է, որ հաղթող թեկնածուին կշնորհավորի արդյունքների պաշտոնական վավերացումից հետո:

Ենթադրվում է, որ Բայդենը Թրամփի համեմատությամբ Ռուսաստանի նկատմամբ կիրականացնի առավել կոշտ քաղաքականություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG