Մատչելիության հղումներ

Հունաստանից հումանիտար օգնությամբ ինքնաթիռը ժամանել է Հայաստան


Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Օգնությունը Հայաստան է ուղարկվել Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Ինքնաթիռը Հայաստան է ժամանել շաբաթ օրը Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG