Մատչելիության հղումներ

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրավիճակի շուրջօրյա դիտարկումը Ղարաբաղում


Ռուսաստանցի խաղաղապահները Բերձորում (Լաչին), դեկտեմբեր, 2020թ․

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմը դիտարկում են ռուսական «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի, տեսահեռարձակման շարժական համակարգերի ու կապի այլ միջոցների օգնությամբ, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրավիճակի շուրջօրյա դիտարկումը Լեռնային Ղարաբաղում։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Այսօր վերստին աշխատանքն է սկսել նաև Ստեփանակերտի 8-րդ դպրոցը», - ասել է Կոնաշենկովը, հավելելով՝ դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների աջակցությամբ։

«Մեկ օրում վերականգնվել են շուրջ 1,5 կմ գազատար խողովակներ, էլեկտրաէներգիայի փոխանցման ավելի քան 1,7 կմ լարեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բուժանձնակազմը նաև օգնություն է տրամադրել Ստեփանակերտի 54 բնակիչների, այդ թվում՝ 8 երեխաների», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 10-ից՝ եռակողմ հայտարարությամբ հրադադարի ուժի մեջ մտնելուց ու ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է հաղորդում Ղարաբաղում իրականացված քայլերի վերաբերյալ։

XS
SM
MD
LG