Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել շուրջ 27 հազար փախստական


Երևանից հերթական ավտոբուսն է ուղևորվում Ստեփանակերտ, նոյեմբեր, 2020թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 հազար փախստականներ են նոյեմբերի 14-ից մինչ օրս վերադարձել Լեռնային Ղարաբաղ, որոնցից ավելի քան 1100-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:

Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները, բոլոր վերադարձածների թիվը, ըստ Արցախի պատկան մարմինների, կրկնակի ավելի է։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը: Բեռը ներառում է ավելի քան 3 հազար տաք ծածկոց: Բեռն ուղարկվել է Ստեփանակերտում մարդասիրական օգնության բաշխման կետ և շուտով կփոխանցվի քաղաքի բնակիչներին», - ասել են գերատեսչությունից:

Նաև ավելի վաղ ուղարկված շինանյութի մի մասը կուղարկվի Մարտունի քաղաք: Մոտ 6,5 տոննա մետաղական պրոֆիլներ և ավելի քան 1,2 տոննա փայտանյութ բաժանվելու են բնակիչներին՝ տները վերականգնելու համար։

XS
SM
MD
LG