Մատչելիության հղումներ

Անհետաձգելի է գերիների ու աճյունների փոխանակման հարցը, շեշտում է ՀՀ վարչապետը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 27-ը նոյեմբերի, 2020թ․

Հայկական կողմի համար անհետաձգելի է գերիների ու աճյունների փոխանակման հարցը, ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է բացառել բռնությունների գործադրումը ռազմագերիների ու ձերբակալված այլ անձանց նկատմամբ», - ասել է Փաշինյանը, հավելելով՝ հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել քայլերը նրանց փոխանակման ուղղությամբ։

Անդրադառնալով մեկուկես ամիս Ղարաբաղում շարունակված պատերազմին՝ Հայաստանի վարչապետը երախտիքի խոսքեր է հնչեցրել Վլադիմիր Պուտինի հասցեին․ - «Ուզում եմ ընդգծել Ռուսաստանի նախագահի բացառիկ դերը․ պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում մենք մշտական շփման մեջ ենք եղել և քննարկել պատերազմի դադարեցման և մարդկանց պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը։ Մենք այսօր էլ աշխատում ենք նրա հետ այնպիսի հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսին են գերիների փոխանակումն ու անհետ կորածների որոնումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG