Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար:

Նշանակման կապակցությամբ Հարությունյանն ընդունել է Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր, ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր 2016 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունիս։ Արցախում նախագահական ընտրություններից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից ազատվեց նոյեմբերի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն։

XS
SM
MD
LG