Մատչելիության հղումներ

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր


Բելառուս, 29-ը նոյեմբերի, 2020թ.
Բելառուս, 29-ը նոյեմբերի, 2020թ.

Հերթական կիրակի օրը Բելառուսի քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել` Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի, քաղբանտարկյալների ազատ արձակման և ոստիկանական բռնություններին վերջ դնելու պահանջով։ Բողոքի 113-րդ օրն էլ ուղեկցվում է ձերբակալություններով։ Ըստ տեղական լրատվամիջոցների` տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել։

Անցած շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ հանդիպմանը հրամայել է Մինսկում «կարգուկանոն» հաստատել և «ամբողջովին դադարեցնել բողոքի ակցիաները»։

Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարում են, թե չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ՝ պատժամիջոցներ սահմանելով նրա վարչակազմի դեմ։ Ավելի քան 25 տարի իշխող Լուկաշենկոն պնդում է, թե կարող է դիմակայել այդ սահմանափակումներին Ռուսաստանի օգնությամբ։

XS
SM
MD
LG