Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ասել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կազատի պաշտոնը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայրաքաղաքի թիվ 6 կլինիկական հիվանդանոցում, Մինսկ, 27 նոյեմբերի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայրաքաղաքի թիվ 6 կլինիկական հիվանդանոցում, Մինսկ, 27 նոյեմբերի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Մինսկի թիվ 6 կլինիկական հիվանդանոց, որտեղ զրուցելով բժիշկների հետ` ասել է, թե կազատի պաշտոնն այն բանից հետո, երբ երկրում կընդունվի նոր մայր օրենքը:

«Ես ոչ մի Սահմանադրություն ինձ համար չեմ գրում, նոր Սահմանադրությամբ ես ձեզ հետ չեմ աշխատելու, հանգստացեք»,- ասել է Լուկաշենկոն, ով 26 տարի է ղեկավարում Բելառուսը:

Նա կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտ է Բելառուսին լրամշակել Սահմանադրությունը և վերանայել նախագահի լիազորությունները:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն` հաղթել է Լուկաշենկոն, սակայն Արևմուտքը նրա հաղթանակը չի ճանաչել և մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ղեկավարության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG