Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ընդարձակում է պատժամիջոցները Բելառուսի դեմ


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, արխիվ

Եվրամիության արտգործնախարարները համաձայնել են ընդարձակել պատժամիջոցները Բելառուսի դեմ, այդ թվում՝ սև ցուցակում ներառել նաև այն կառույցներին ու գործարարներին, որոնք աջակցել են ընդդիմադիրների դեմ իշխանության «դաժան բռնություններին»։

«Նոր սահմանափակումների շարքում կլինեն ոչ միայն անհատ անձինք, այլև ինստիտուտներ ու ընկերություններ»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, հավելելով, որ այդ քայլը առաջին հերթին տնտեսական ազդեցություն կունենա։ ԵՄ արտգործնախարարը նաև տեղեկավցրել է, որ այսուհետ Մինսկում կառավարությունը Բրյուսելից ոչ մի լումա չի ստանա՝ երկրի համար նախատեսված միջոցները կուղղվեն ոչ կառավարական կազմակերպություններին։

Ավելի քան երեք ամիս է՝ օգոստոսի 9-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում, ընդդիմությունը պնդում է, թե ավելի քան 25 տարի երկիրն առաջնորդող Լուկաշենկոն այս անգամ էլ իշխանությունը պահել է կեղծիքների ու ճնշումների օգնությամբ։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Կանադան ու Եվրամիությունը ևս նրա հաղթանակը չեն ճանաչում։

XS
SM
MD
LG