Մատչելիության հղումներ

Լավրովն Արա Այվազյանի հետ քննարկել է նրա նախատեսված այցը Մոսկվա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի արտգործնախարարի` դեկտեմբերի 7-ին Մոսկվա նախատեսված այցը և Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները «ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG