Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօրվա նիստն անցկացնում է նորացված կազմով


Կառավարությունը նորացված կազմով առաջին նիստն է այսօր անցկացնում, այն նաև առաջին լիարժեք նիստն է ռազմական գործողությունների ավարտից հետո։

Կառավարության անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

Նախքան օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող՝ արտաքին գործերի, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին իրենց ներդրած ջանքերի համար, իսկ նորանշանակ նախարարներին հաջողություն մաղթեց իրենց գործունեության մեջ։

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև մոտ մեկուկես տարի պաշտոնավարած էկոնոմիկայի նախարարը։ Թե ով կփոխարինի Տիգրան Խաչատրյանին, դեռևս հայտնի չէ։ Այսօր վարչապետը միայն ասաց, որ առաջիկայում սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն։

Տիգրան Խաչատրյանը պատերազմից հետո 6-րդ նախարարն է, որը լքում է զբաղեցրած պաշտոնը։

«Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»

Իր ելույթում վարչապետն ևս մեկ անգամ վերահաստատեց՝ որպես Հայաստանի վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

«Ծանր ժամանակներ են։ Մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է, ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- հայտարարեց Փաշնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG