Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով, բուժվածներինը՝ 3845-ով, գրանցվել է մահվան ևս 26 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով՝ հասնելով 127 հազար 522-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 845-ով և հասել 98 հազար 944-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 490 հազար 370-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2002-ի, ևս 507 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 հազար 69 մարդ։

XS
SM
MD
LG