Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով, բուժվածներինը՝ 1009-ով, գրանցվել է մահվան ևս 24 դեպք


Armenia-Ambulance and Lusavorich hospital,Yerevan,undated
Armenia-Ambulance and Lusavorich hospital,Yerevan,undated

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 126 հազար 709-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1009-ով և հասել 95 հազար 99-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 488 հազար 393-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1976-ի, ևս 503 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 131 մարդ։

XS
SM
MD
LG