Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից


ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing OC-135B օդանավը թռիչք է իրականացնում համաձայն Բաց երկնքի պայմանագրի

ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որի մասնակից են 35 պետություններ:

Միացյալ Նահանգները հայտարարել էր իր այդ որոշման մասին կես տարի առաջ։ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել էր Կալինինգրադում, Վրաստանի սահմանի մոտ և խոշոր զորավարժությունների անցկացման տարածքներում թռիչքներն արգելելով պայմանագիրը խախտելու, ինչպես նաև այն «չարաշահելու» մեջ՝ ԱՄՆ ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու համար:

Պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և թույլ է տալիս մասնակիցներին թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով՝ զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Այս թռիչքների արդյունքում ստացված տեղեկատվությունը հասանելի է դառնում պայմանագրի բոլոր կողմերին:

Այս կապակցությամբ, օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ համաձայնագրում մնացած երկրները կդադարեցնեն տվյալների տրամադրումը Միացյալ Նահանգներին:

XS
SM
MD
LG