Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից


ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing OC-135B օդանավ, արխիվ

Միացյալ Նահանգները որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին արդեն 18 տարի գործող փաստաթղթով սահմանված անվտանգության պայմանները բազմիցս խախտելու մեջ: Երեկ այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Համաձայնագիրը, որին միացել է 35 պետություն, թույլ է տալիս զենք չկրող օդանավերին դիտարկման նպատակով թռիչքներ իրականացնել մասնակից երկրների տարածքների վրա:

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը նմանատիպ թռիչքներ է իրականացրել իր զենքերն ամերիկյան և եվրոպական ռազմավարական օբեկտների վրա ուղղելու նպատակով, ինչպես նաև սահմանափակել է թռիչքները Կալինինգրադի մարզում, Աբխազիայի և Հարավային Օսիայի մերձակայքում:

Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքները: Ռուս լրագրողները, ներառյալ՝ «Կոմերսանտ» թերթը, գրում են, որ մարտին ամերիկյան ինքնաթիռները թռիչքներ իրականացրել են Կալինինգրադի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG