Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է հրաժարվել նախագահի լիազորությունների մեծ մասից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Մինսկ, 9-ը հոկտեմբերի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ պատրաստ է նախագահական լիազորությունների 70-80 տոկոսը զիջել կառավարությանը և խորհրդարանին:

"БелТА" լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահն այդ մասին ասել է ճանապարհային հարկերի և տուրքերի խնդրով գումարված խորհրդակցության ընթացքում:

«Ժողովուրդը փոփոխություններ է ուզում, և բոլորը սևեռվել են նախագահի վրա, որպես ելք նշում են Սահմանադրության փոփոխությունը: Մենք վերջերս ենք խորհրդարանի ղեկավարների հետ պայմանավորվել, որ լիազորությունների 70-80 տոկոսը կառավարությանը կամ օրենսդիրին փոխանցելու համար բնավ անհրաժեշտ չէ Սահմանադրություն փոխել», - ասել է Լուկաշենկոն:

Նա առաջարկում է աշխատանքի նոր մեխանիզմ, ըստ որի կառավարությունը կմշակի օրինագծեր, խորհրդարանը դրանք կքննարկի և կընդունի, ապա կներկայացնի նախագահին՝ վավերացնելու համար:

«Ես ասացի, որ պատրաստ եմ ձեզ լսել, դա շատ կարևոր է, բայց որոշումները դուք եք ընդունելու», - հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG