Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը կրկին վիրահատվել է


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ըստ հաղորդագրության, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին, ցուցարարների կողմից դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Դեպքից ժամեր անց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Փաշինյանը հայտարարեց, որ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսն արդեն ձերբակալված են։

ԱԱԾ-ն իր հերթին հաղորդեց, որ շուրջ 20 մարդ է ձերբակալվել օրերս ռազմական դրության պայմաններում Կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով զանգվածային անկարգությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG