Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են։

Փաշինյանն ընդգծեց՝ այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց հանցագործների ձերբակալությունները սկսված են։

Անցած գիշերվա ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մի խումբ քաղաքացիներ նախ իջեցրել էին ծառայողական մեքենայից, այնուհետև դաժան ծեծի ենթարկել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

XS
SM
MD
LG