Մատչելիության հղումներ

ՀՅԴ ներկայացուցչի փոխանցմամբ, Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը տարվել են ԱԱԾ


ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյան, արխիվ

Դաշնակության գրասնյակից այսօր Ազգային անվտանգության ծառայություն են տարվել ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգ» կուսակցության վարչության անդամ Արա Հակոբյանը։ Այդ մասին այսօր17 կուսակցությունների հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Դաշնակցության գրասենյակ եկան Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և հայտնի բանաձևով ԱԱԾ հրավեցին Արծվիկ Մինասյանին, այնուհետև հանդիպեցին Արսեն Բաբայանին, Արա Հակոբյանին՝ հենց մեր գրասենյակի մատույցներում։ Ինչպես հասկանում եք, քաղաքական բանտարկյալների բույլը մեծանում է, իսկ քաղբանտարկյալներ մենք ունենք երեկվանից, որովհետև դեռ հանրահավաքը չսկսված, սկսել էր այլախոհների որսը», - ասաց Գալստյանը։

Այսօր ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ․ Գագիկ Ծառուկյանը, Գառնիկ Իսաղուլյանը, Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանե, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը։ Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ17 կուսակցությունները ստեղծված իրավիճակից ելք են առաջարկում․ այսպես, քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG