Մատչելիության հղումներ

ԱԱԾ են հրավիրվել Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը, հաղորդում է ՀՅԴ ԳՄ-ը


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, արխիվ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, արխիվ

Չորեքշաբթի ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է հրավիրվել ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ Ոստիկանություն բերման էր ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով այնուհետև տեղափոխվել է ԱԱԾ:

Դաշնակցության Գերագույն մարմինը վստահեցնում է, որ «անկախ բռնաճնշումներից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG