Մատչելիության հղումներ

Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով ռուս խաղաղապահների տեղափոխել


Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով թույլատրել է իր օդային տարածքն օգտագործել ռուսաստանցի խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու նպատակով։ Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։ Նրա խոսքով՝ դա արվել է «բացառության կարգով և հաշվի առնելով ժամանակի սղությունը»։

«Վրաստանը նախկինում ևս պատրաստակամություն էր հայտնել միջազգային հանրության հետ միասին նպաստել Ղարաբաղում խաղաղ գործընթացի կյանքի կոչմանը», - հայտարարել է Աբաշիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG