Մատչելիության հղումներ

Ամերիկացիները տոնում են Բայդենի հաղթանակը


Նյու Յորքի բնակիչները տոնում են դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, 7 նոյեմբերի, 2020թ.

Նյու Յորքում ամբողջ գիշեր մարդիկ տոնել են դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակը: Times Square հրապարակում հավաքված նյույորքցիները հետևել են մեծ էկրանին հեռարձակվող Բայդենի հաղթական ուղերձին:

Բայդենը հայտարարել է, որ իր առաջնահերթություններն են միավորել ամերիկացիներին, առաջնորդել կորոնավիրուսի դեմ պայքարը, վերականգնել տնտեսությունը, երաշխավորել առողջապահության արդար ծառայություն բոլոր բնակիչների համար և պայքարել սիստեմատիկ ռասիզմի դեմ:

Վաշինգտոնում երիտասարդները պարի են բռնվել շատրվանում: Տոնախմբությունները շարունակվում են ամերիկյան բոլոր քաղաքներում:

Գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը: Նրա աջակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում, նրանք չեն մերվում հանրապետական նախագահի պարտության հետ:

Թրամփի աջակիցները հավաքվում են խմբերով և վանկարկում են իրենց լիդերին գովերգող կարգախոսներ և պնդում են, թե դեմոկրատները գողացել են մրցակցի հաղթանակը:

Ընտրություններից առաջ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստ կլինի պարտության դեպքում խաղաղ եղանակով զիջել պաշտոնը:

Բացի այդ, Թրամփը, չներկայացնելով հստակ փաստեր, պնդել է, որ դեմոկրատները կեղծիքներով են ձայների մեծամասնություն ապահովել մի շարք նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG