Մատչելիության հղումներ

Թրամփը դեռևս հրաժարվում է ճանաչել պարտությունը


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվում է ճանաչել ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենից կրած պարտությունը:

Այն բանից հետո, երբ ամերիկյան մեծ թվով լրատվամիջոցներ այսօր հաղորդել են Բայդենի հաղթանակի անխուսափելիության մասին, Թրամփը հայտարարել է, թե ընտրությունները դեռ չեն ավարտվել:

«Մենք գիտենք ինչու է Բայդենը շտապում ներկայանալ որպես հաղթող, գիտենք, թե ինչու է նրան սատարող մամուլն օգնում այդ հարցում, նրանք չեն ուզում, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, փաստն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել»,- հայտարարել է Թրամփի շտաբը:

Թրամփը հայտնել է, որ գալիք երկուշաբթի օրը շտաբը հայցերով կդիմի դատարաններ:

Թրամփի փաստաբանները հայտարարել են, որ «թեկնածուների միջև տարաձայնությունների պարագայում խնդիրը լուծում են դատարանները, այլ ոչ թե ԶԼՄ-ները կամ հեռուստակայանները»:

XS
SM
MD
LG