Մատչելիության հղումներ

Թրամփը հիշեցնում է՝ «Զգուշացնում էի, որ փոստով քվեարկությունը կհանգեցնի քաոսի»


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «ձախ արմատականներն ամեն ինչ կանեն իր հաղթանակը խափանելու համար», և աջակիցներին կոչ է արել «միավորվել ու պաշտպանել քվեարկության արդյունքները»:

«Ինչպես ես ամենասկզբից էի նախազգուշացնում՝ փոստով քվեարկությունը կհանգեցնի քաոսի: Արմատական ձախերն ամեն ինչ կանեն Թրամփ-Փենս թիմի հաղթանակը ձեզնից խլելու նպատակով, դրա համար էլ ձեզ եմ դիմում: Ինձ ձեր օգնությունն է պետք, մեզ պետք է ընտրությունների արդյունքները պաշտպանելու ռեսուրս», - ասել է Թրամփը:

Հանրապետական նախագահի շտաբն աջակիցներին կոչ է անում ֆինանսական նվիրատվություններ հատկացնել, այդ միջոցները պետք են առաջիկա անելիքի՝ դատական գործընթացների և բողոքարկումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG