Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների և հաստատությունների ղեկավարները խստորեն դատապարտում են Վիեննայի ահաբեկչությունը


Ավստրիա - Ոստիկանները ժամանում են ահաբեկչական հարձակման վայր, Վիեննա, 2-ը նոյեմբերի, 2020թ.
Ավստրիա - Ոստիկանները ժամանում են ահաբեկչական հարձակման վայր, Վիեննա, 2-ը նոյեմբերի, 2020թ.

Եվրամիության երկրների և հիմնական հաստատությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը սկսվել էր սինագոգի մոտ կրակոցներից:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին և արտահայտվել արմատական իսլամիզմի դեմ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. - «Իսլամիստական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է, և այդ մարդասպանների ու նրանց ոգեշնչողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է»:

Սեպտեմբերի վերջից մինչ օրս Եվրոպայում առնվազն չորս հարձակումներ են տեղի ունեցել, որոնցից երեքը՝ Ֆրանսիայում:

Վիեննայում հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը: Այդ մասին երեկ հայտնել է ահաբեկիչների Amaq լրատվական գործակալությունը: Ինչպես նշում է Reuters-ը, հայտարարությանը զուգահեռ հրապարակվել է մի մարդու լուսանկար, որը ԻՊ-ը ներկայացրել է որպես Աբու Դագնա Ալ-Ալբանի: Հաղորդվել է առնվազն երկու հարձակվողների մասին, մեկը մինչ այժմ հետախուզվում է: Հետաքննության շրջանակում Ավստրիայի իրավապահները 14 մարդու են բերման ենթարկել և խուզարկություններ կատարել 18 տարբեր վայրերում:

Հետաքննությունը միջազգային է դարձել. Շվեյցարիայի հյուսիսում Վինտերտուր քաղաքում այս ահաբեկչության հետ հետ կապ ունենալու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 18 և 24 տարեկան երկու երիտասարդի:

Վիեննայի ահաբեկչությունը, որի հետևանքով, վերջին տվյալներով, չորս մարդ է զոհվել, տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան քաղաքի վեց տարբեր վայրերում: 15 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 7-ի վիճակը ծանր է: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

XS
SM
MD
LG