Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արցախի նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի, Դավիթ Ավանեսյանը՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG