Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը կպատժի պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաներին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի առաջին օրերին ասուլիսի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ.
Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարում է, որ պատժելու է պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաներին:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար», - գրում է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում:

Միաժամանակ, Արցախի նախագահը պատրաստակամություն է հայտնում «ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG