Մատչելիության հղումներ

Պեսկովը վերստին շեշտում է՝ Արցախում խաղաղապահներ տեղակայելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօրվա ճեպազրույցում հրաժարվել է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներ տեղակայելու հարցը:

Անդրադառնալով հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահներ տեղակայելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դրական դիրքորոշմանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է մասնավորապես The Daily Telegraph-ին տված հարցազրույցում, Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «Երևանի և Բաքվի հետ քննարկում է հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, իսկ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության պարագայում»:

Պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք Ռուսաստանը խաղաղապահներ կտեղակայի, եթե լինի նաև Ադրբեջանի համաձայնությունը», Պեսկովն ասել է թե չէր ցանկանա այդ թեմայի շուրջ «տեսական քննարկումներ ծավալել»:

XS
SM
MD
LG