Մատչելիության հղումներ

Հայաստանը կողմ է ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը», ասել է Փաշինյանը The Daily Telegraph-ին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը»:

Այսօր լույս տեսած հարցազրույցում Փաշինյանը միաժամանակ նշել է, որ դա պետք է ընդունելի լինի բոլորի համար:

«Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ դրան պետք է հավանություն տան բոլոր կողմերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է առավել ջանքեր գործադրի Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը դադարեցնելու համար:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Երևանը կողմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղապահների գաղափարն ընդունելի է համարել նաև հոկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Փաշինյանն ասել է, որ Երևանի և Բաքվի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում:

«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը», - ասել է Հայաստանի վարչապետը ռուսական գործակալությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG