Մատչելիության հղումներ

Պեսկով. «Խաղաղապահների հարցը կարող է լուծվել միայն կողմերի համաձայնությամբ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Խաղաղապահներ կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- այսօր ասել է Պեսկովը:

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել է, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG