Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն տրամադրել գերության մեջ հայտնված ևս հայ զինծառայողի գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանների` դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 3-ը:

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը», - հայտնել էին նրանք` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

XS
SM
MD
LG