Մատչելիության հղումներ

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը


Արցախ - «Սմերչ»-ով հրթիռակոծված Ստեփանակերտում, 20-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանական զինված ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ», - ասված է հաղորդագրությունում:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG