Մատչելիության հղումներ

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, հաղորդում է Արցախի ՊՆ-ը


Արցախ - Ադրբեջանցիների արձակած հրթիռի բեկոր, հոկտեմբեր, 2020թ.
Արցախ - Ադրբեջանցիների արձակած հրթիռի բեկոր, հոկտեմբեր, 2020թ.
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը, ասված է հաղորդագրությունում:

«Քիչ առաջ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն», - առավոտյան ժամը 9-ի սահմաններում տարածած հաղորդագրությունում փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է. - «Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG