Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է՝ Մինսկի խմբի բանակցությունները պետք է նպատակաուղղված լինեն վերջնական կարգավորմանը


Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյ, արխիվ

Թուրքիան վերստին արձագանքել է ղարաբաղյան խնդրին՝ պնդելով, թե Մինսկի խումբը պետք է աշխատի կոնկրետ արդյունքների հասնելու և խնդիրը վերջնականապես լուծելու ուղղությամբ։

«Որպեսզի ջանքերը ապարդյուն չանցնեն, միջնորդները պետք է բանակցություններ սկսեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Հրադադարը միայն այդ դեպքում կարող է տևական դառնալ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը։

Միջազգային համայնքը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրները, մինչդեռ, շարունակաբար հորդորում են Թուրքիային զերծ մնալ այս հարցին միջամտելուց, չբորբոքել խնդիրը և օգտագործել Ադրբեջանի վրա իր ազդեցությունը՝ լարվածությունը թուլացնելու համար։

Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը ամենաբարձր՝ նախագահների ու արտգործնախարարների մակարդակով հորդորում են կողմերին անհապաղ դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի։

XS
SM
MD
LG