Մատչելիության հղումներ

Վարչապետը Twitter-ում տեղադրած գրառմամբ աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ, Երևան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային համայնքի ջանքերը, որոնք այս անգամ առաջնորդել է ԱՄՆ-ը՝ ձախողվել են:

Վարչապետի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու արդյունքում այսօր Արցախում հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

Երեկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։

Նախօրեին Թրամփը Թվիթերում տեղադրել է գրառում, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ, գրելով, թե «այն շատ կյանքեր կփրկի», և շնորհակալություն հայտնելով համաձայնությունը հնարավոր դարձրած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:

XS
SM
MD
LG