Մատչելիության հղումներ

Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է հրադադարի համաձայնության կապակցությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում տեղադրած գրառմամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:

«Շատ կյանքեր կփրկվեն, հպարտ եմ իմ թիմով»,- գրել է ԱՄՆ ղեկավարը` գովեստով արտահայտվելով ղարաբաղյան խնդրով բանակցություններում պետական քարտուղար Մայք Փոմփեոյի, նրա տեղակալ Սթիվեն Բիգանի և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի կատարած աշխատանքի մասին:

Հրադադարը պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8-ին: Դա կլինի Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու երրորդ փորձը: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:

Նոր համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած երկարատև և բարդ բանակցություններից հետո:

Հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

XS
SM
MD
LG