Մատչելիության հղումներ

Հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը


Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Համաձայն տարածած հաղորդագրության, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:

«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը», - ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հումանիտար հրադադարի մասին նոր համաձայնության մասին Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին կիրակի ուշ երեկոյան:

Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG