Մատչելիության հղումներ

Արցախը ողջունում է հրադադարի համաձայնությունը, պատրաստ է պահպանել այն


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախը ողջունում է հրադադարի մասին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը և պատրաստակամություն հայտնում պահպանել այն:
«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները», - Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին», - ասված է Հարությունյանի գրառման մեջ:

Հրադադարի նոր համաձայնության մասին հայտարարվեց կիրակի ուշ երեկոյան:

Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունն արդեն երրորդն է Ղարաբաղում մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում: Նախորդ` Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ չէին իրագործվել, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG