Մատչելիության հղումներ

Չորրորդ օրն է՝ Ստեփանակերտում հանգիստ է


Արցախ, Ստեփանակերտ - Ադրբեջանցիների արձակած «Սմերչ» հրթիռի պոչային մասը, 20-ը հոկտեմբերի, 2020թ.

Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է:

Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ:

Մարդկանց մեծ մասն ապահով վայրերում է: Կան նաև քաղաքացիներ, որոնք տնից չեն տեղափոխվում ապաստարաններ:

«Ազատության» լրագրողը երեկ Մարտունիում էր, որը ռազմաճակատից շատ հեռու չէ, քաղաքում պարզ լսելի էին պայթյունի ձայները:

Մարտունին թիրախավորվել էր մի քանի օր առաջ: Հրթիռակոծության հետևանքով քաղաքում տներ են ավերվել: Չնայած դրան՝ փողոցներում էլի մարդկանց կտեսնես:

Երեկ հայկական կողմը հայտարարեց, որ Արցախի բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, սակայն լուսադեմին Մարտակերտն իր հարակից գյուղերով ու քաղաքացիական ենթակառուցվածքներով կրկին հայտնվել է հակառակորդի նշանակետում:

Հաղորդվեց նաև, որ նույն ուղղությամբ Ադրբեջանը նախօրեին կիրառել է ավիացիա և ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կոչ միայն ոպտորեն խախտելով համաձայնեցված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելով արգելված զինատեսակներ:

XS
SM
MD
LG