Մատչելիության հղումներ

Ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում տեղային նշանակության մարտեր են


Արցախի ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:

«Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո, նշված է հաղորդագրությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, կողմերը միմյանց են մեղադրում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 19-ին կայացած քննարկման արդյունքում կարևորել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG