Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղի խնդրի քննարկումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում կրկին դռնփակ հանդիպում կանցկացնի ղարաբաղյան խնդրի շուրջ։

Այս անգամ քննարկումը նախաձեռնել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Անվտանգության խորհուրդը խնդրին անդրադարձել էր նաև անցած ամսվա վերջին՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսումից մի քանի օր անց, եվրոպական հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Դռնփակ այդ խորհրդակցության ավարտին Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ կառուցողական բանակցությունների։

XS
SM
MD
LG