Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ևս կքննարկի իրավիճակը Ղարաբաղում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին շաբաթ օրը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն անցկացրել էր փակ խորհրդակցություններ` կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Սեպտեմբերի 29-ի հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների:

XS
SM
MD
LG