Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ն ամենօրյա գրաֆիկով իրականացնում է Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։

Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6 հազար 628 վարակազերծում, որից 3 հազար 959-ը՝ մարզերում, 2 հազար 669-ը՝ Երևանում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59 հազար 995-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք։ Բուժվածների թիվն ավելացել է 406-ով և հասել 47 հազար 119-ի: Իրականացվել 3 հազար 957 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 336 հազար 111-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG