Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով, բուժվածներինը՝ 406-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, արխիվ

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 519 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59 հազար 995-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 406-ով և հասել 47 հազար 119-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 957 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 336 հազար 111-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1046-ի, ևս 311 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 519 մարդ:

XS
SM
MD
LG