Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, վերջին օրերին ադրբեջանական կողմը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, պնդում է, թե վերահսկողության տակ է վերցրել Հադրութը: Հայկական կողմը դա հերքում է՝ հայտնելով, որբնակավայր է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբ, որը ոչնչացվել է: