Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջիկայում կարող է կենդանի շփումներ ունենալ ԱՄՆ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով


Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ

Ռուսաստանը առաջիկայում՝ մինչև ամերիկյան նախագահական ընտրությունները, կարող է կենդանի շփումներ ունենալ Միացյալ Նահանգների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը երեքշաբթի օրը ղարաբաղյան հակամարտությունը հեռախոսով քննարկել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Ամերիկյան կողմը, սակայն, այդ հեռախոսազրույցից մանրամասներ չի ներկայացնում:

Նախօրին խնդրին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և «դադարեցնել թիրախավորել քաղաքացիական շրջանները, ինչպիսիք Գյանջան և Ստեփանակերտն են»։

Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը նախօրեին կոշտ քննադատել է Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։

«Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Փոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, նույնիսկ երբ տարածաշրջանն այրվում է կրակների մեջ»,- ասել է Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG