Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակի հետ


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն, արխիվ

Միացյալ Նահանգներ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և մի շարք հարցերի թվում քննարկել նաև ղարաբաղյան հակամարտությունը։

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ այդ հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը ներկայացրել է պաշտոնական դիրքորոշումը, որն ուղեկցվում է Հայաստանի հասցեին մեղադրանքներով։

Ամերիկյան պաշտոնական աղբյուրները հեռախոսազրույցի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG