Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատում է՝ Բայրամովը կմեկնի Մոսկվա


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պաշտոնական Բաքուն հաստատում է՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կմեկնի Մոսկվա, որտեղ ակնկալվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ հրադադարի պայմանները քննարկելու։

Առաջարկը անցած գիշեր ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հորդորելով կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։

Ավելի վաղ՝ երեկ, Բայրամովը Ժնևում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ «Արտգործնախարարը ներկայացրել է Ադրբեջանի տեսակետը խնդրի կարգավորման վերաբերյալ՝ ի գիտություն հակառակ կողմի», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG